Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը

«Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
Հայաստան
13:38, 05 февраль 2022
Փետրվարի 5-ին, ժամը 01:59-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին՝ եղևնիների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քուչակ-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1966 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 10 մ)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով․ վերջինս հրաժարվել է բուժօգնությունից։

Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ինչպես նաև ուղղել այն և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: