Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև

Երևանում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև
Հայաստան
15:30, 04 июнь 2022
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում`
Հունիսի 4-9-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:


Երևան քաղաքում՝
Հունիսի 4-ի և 8-9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Հունիսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։