Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԶՈՒ ԳՇ պետն այցելել է N զորամիավորում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման ընթացքին

ԶՈՒ ԳՇ պետն այցելել է N զորամիավորում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման ընթացքին
Հայաստան
18:18, 29 июль 2022
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հուլիսի 28-ին այցելել է N զորամիավորում։

Զորամիավորման հրամանատարը զեկուցել է կատարված աշխատանքների, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ:

ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շրջել է զորամասերում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման ընթացքին և ցուցումներ տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին հետագա ծառայության կազմակերպման, անձնակազմի մարտունակության վերաբերյալ։