Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս պահին Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա. Վահան Հունանյան

Այս պահին Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա. Վահան Հունանյան
Հայաստան
16:25, 11 август 2022
Այս պահին Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։ Այս մասին «Լուրերի» հարցին ի պատասխան՝ հայտնել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

«Մենք պատշաճ ժամկետներում հանրությանը տեղեկացնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին»,- նշել է Հունանյանը:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին: