Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էդգար Ղազարյան. ծաղրածու «դիվանագետի» արկածները

Էդգար Ղազարյան. ծաղրածու «դիվանագետի» արկածները
Հայաստան
20:30, 21 август 2022
Հայաստանի Հանրապետության 30-ամյա պատմության մեջ Արտաքին գործերի նախարարության կադրային քաղաքականությունը, որոշ բացթողումներով, միշտ համարվել է ամենաբծախնդիրներից մեկը պետական համակարգում։ Ստեղծվել են բազմաթիվ ֆիլտրող գործիքներ, որոնց միջով անցնելն դժվարացրել է պատահական անձանց մուտքը համակարգ, էլ չասած հասնելը մինչեւ բարձրագույն դիվանագիտական պաշտոնների։  

Նման պատահական բացթողումների շարքին կարող է դասվել մեր նյութի հերոսը, որը «Դիմադրության» շարժման շարքերում աչքի է ընկնում փայլուն արտաքին քաղաքական վերլուծություններով, արտաքին գերատեսչության բացթողումները բացահայտելով եւ ԱԳՆ կադրային քաղաքականության անխնա, ինչպես ինքն է ասում՝ սկանդալային բացահայտումներով։

2014 թվականին Հայաստանի թատերական գործիչների միության Ոսկե մեդալով պարգեւատրվելուց անմիջապես հետո Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանը նշանակվում է Լեհաստանում Հայաստանի հանրապետության դեսպան։

Բազմաթիվ զվարճալի պատմություններ են կապված Էդգար Ղազարյանի դեսպանության ժամանակահատվածի հետ։

«Դեսպան» Ղազարյանը սիրում էր ճանապարհորդել Լեհաստանի գյուղերով եւ քաղաքներով: Լեհահայ համայնքի ներկայացուցիչները հիշում են նրան որպես երգող դեսպան: Այսպես, ապրիլի 27-ին Կրակովում տեղի ունեցած Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառմանը դեսպանը երգել եւ նվագել է (տեսանյութը կարելի է գտնել համացանցում) ներկաների համար, ինչը նույնիսկ չի վրիպել այն ժամանակվա Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ուշադրությունից: 

Էդգար Ղազարյանն առանձնակի թուլություն ունի սիմվոլիկայի նկատմամբ: Այսպես նա, հավանաբար պարապությունից ելնելով, ինքն իր համար գործ է մտածել, եւ հորինել ոչ ավել ոչ պակաս դիվանագետի տարազ եւ շքանշաններ, որը արժանացել է ոչ միայն հայ, այլև լեհ դիվանագետների ծաղրանքին: Սակայն, երբ «դեսպան» Ղազարյանը իր ծառայողական ավտոմեքենայի վրա փակցրել է ՀՀ զինանշանը, ականատեսների վկայությամբ` նախարար Նալբանդյանը կարգադրել է գնալ, համոզել, որ դադարեցնի խայտառակել իրեն եւ պետությունը օտար երկրի առջեւ:

«Դեսպան» Ղազարյանը մի անգամ հայտնվել էր հրաձգության մրցույթի, նկարներ արել, հետո տարածել, թե մրցույթը որին մասնակցել են Լեհաստանի ազգային անվտանգության, ոստիկանության և բանակի սպաները, նվիրված էր Արցախի անկախության տարեդարձին:

Իսկ իր 40 ամյակից մեկ-երկու օր առաջ և հետո նա արգելափակել էր ՖԲ հաշիվը, անջատել հեռախոսը, չէր գնացել աշխատանքի, որևիցե կերպ հասանելի չէր մի քանի օր՝ պատճառաբանելով, թե Վազգեն Սարգսյանը թույլատրեց, որ իրեն շնորհավորեն քառասունամյակի կապակցությամբ ու նրան սպանեցին, ինքը չէր ուզում նույն ճակատագրին արժանանալ։

Նարցիսիզմով տառապող դեսպանը անձնական կայք է ունեցել Edgar.am, որտեղ հրապարակել էր իր բոլոր փաստաթղթերը՝ որպես ապացույց, որ չի կեղծում իր կենսագրությունը. դպրոցի ատեստատ, անձնագիր, երաժշտական դպրոցի ատեստատ, լողի դպրոցից ինչ-որ թուղթ, շախմատի գնալու վկայական ու լիքը նման բաներ:

Այսքանով չեն ավարտվում Գագիկ Ծառուկյանի կողմից «ցոգոլ մարզպետ» մականունը ստացած Էդգար Ղազարյանի արկածները դեսպանի պաշտոնում, մեր աղբյուրները խոստանում են այլ, ավելի զվարճալի պատմություններ պատմել նրա մասին:

Ջոնիկ Պետրոսյան