Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը հերթական գումարն է հատկացրել պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման համար

Կառավարությունը հերթական գումարն է հատկացրել պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման համար
Հայաստան
15:41, 01 сентябрь 2022
«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովելու և ֆինանսական միջոցների վերաբաշխման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ 2022 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված թվով 3 ճանապարհահատվածների հիմնանորոգման և թվով 7 տրանսպորտային օբյեկտներիհիմնանորոգման համար կտրամադրվեն ֆինանսական միջոցներ, 2022-2023թթ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված ճանապարհահատվածների և տրանսպորտային օբյեկտների համար կմշակվեն նախագծանախահաշվային փաստաթղթեր, որով կապահովի նախատեսված աշխատանքների բնականոն ընթացքը։ Որոշմամբ առաջարկվում է 580մլն դրամ հատկացնել Տարածքային  կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

Մասնավորապես, որոշումն ընդունվել է՝ Հ-43, /Մ-2/ - Գնդեվազ - Ջերմուկ – Արցախի Հանրապետության սահման հանրապետական նշանակության ավտոճանապարհի ջրահեռացման ապահովման, փլուզված հատվածի ևնստվածքային հատվածի վերականգնման, Մ-4,  Երևան - Սևան - Իջևան - Ադրբեջանի սահման համապատասխանհատվածում գտնվող կամուրջի վերանորոգման, Մ-10, Սևան-Մարտունի- Գետափ Կմ (Գետափ բնակավայրի դպրոցիմոտ) վերգետնյա հետիոտնային անցման կառուցման, Հ-7, /Հ-5/ - Կարենիս - Չարենցավան -  Ֆանտանհանրապետական նշանակության ավտոճանապարհի Չարենցավան - Ֆանտան (Երևան -Սևան երկաթգծի և հրազդանի ջրանցքի վրայով անցնող) կամրջի, Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի առաջին կիլոմետրում գտնվող կամրջի և Տ-2-13 Արգավանդ – Հայանիստ – Հովտաշատ - Արմավիրի մարզի սահման մարզային նշանակության ավտոճանապարհի կամրջի հիմնանորոգման աշխատանքներով, Մ-4, Երևան - Սևան - Իջևան - Ադրբեջանի սահման ճանապարհին գտնվող կամուրջի վերանորոգման շինարարական աշխատանքների ձեռքբերման համար, Մ-4, Երևան - Սևան - Իջևան - Ադրբեջանի սահման համապատասխան հատվածում գտնվող կամրջի վերանորոգման ընթացքում ի հայտ եկած խնդիրների կարգավորման նպատակով լրացուցիչ աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցների նախատեսման, Հ-46, /Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ-2/(Սյունիք) հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման ընթացքում ի հայտ եկած խնդիրների կարգավորման նպատակով լրացուցիչ աշխատանքների կատարման և տվյալ հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտին հասցնելու համար և այլն:

Վարչապետը, անդրադառնալով շինաշխատանքներին, մասնավորապես՝ Երևան-Սևան - Իջևան ճանապարհի վրա գտնվող կամրջի վերանորոգմանը, կրկին կարևորել է աշխատանքների պլանավորումը. «Այդ կամուրջը գտնվում է Երևան-Սևան մայրուղու վրա: Շինարարությունը սկսվել է Սևանի սեզոնի մեկնարկին և տևեց մինչև սեզոնի ավարտ:

Այդ ընթացքում այդ ճանապարհատվածում ամեն օր խցանումներ էին լինում: Սա ցույց է տալիս, թե մենք ինչքան աշխատանք ունենք անելու՝ հատկապես մեր գործերի պլանավորման առումով»: