Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետբյուջեի միջոցներով նախատեսվում է իրականացնել 28 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում․ ՏԿԵՆ նախարարը ծանոթացել է ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Պետբյուջեի միջոցներով նախատեսվում է իրականացնել 28 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում․ ՏԿԵՆ նախարարը ծանոթացել է ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
Հայաստան
16:24, 11 август 2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը աշխատանքային այցով Տավուշի մարզում էր։

Նախարարը մարզպետի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի և համայնքապետերի հետ նախ ծանոթացել է Իջևան-Գանձաքար՝ Հ-36, /Մ-4/ (Իջևան) - Նավուր - Բերդ - Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 5+600-կմ 42+100 հատվածի հիմնանորոգման աշխատանքներին։ 

Պետական բյուջեի միջոցներով՝ 3,5 մլդ դրամով, նախատեսվում է իրականացնել 28 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում։ Այս պահի դրությամբ կատարված է աշխատանքների 30 տոկոսը։

Նախարարը հանձնարարել է աշխատանքները կատարել բարձր որակով և սահմանված ժամկետներում։