Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դիլիջանի ոլորանների 8 կմ երկարությամբ հատվածը հիմնանորոգվում է

Դիլիջանի ոլորանների 8 կմ երկարությամբ հատվածը հիմնանորոգվում է
Տնտեսություն
16:04, 04 сентябрь 2021
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հերթական աշխատանքային այցով Դիլիջան համայնքում էր՝ հայտնում են մարզպետարանից։
 
Մարզպետը ծանոթացել է պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող Դիլիջան-Սևան ավտոճանապարհային թունելի հյուսիսային մուտքի ոլորանների 8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին:
 
🚜Արդեն սկսվել են ճանապարհի ֆրեզման աշխատանքները (6.8 կմ), որից գոյացած նյութը տրամադրվելու է Դիլիջան համայնքին՝ համայնքային ճանապարհների և փողոցների բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար:
✅Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնում է «ԱԲ պրոյեկտ» ՍՊԸ-ն: