Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնել Սանոսյանը Սյունիքի մարզում ծանոթացել է Տաթեւ-Աղվանի ճանապարհի շինաշխատանքներին

Գնել Սանոսյանը Սյունիքի մարզում ծանոթացել է Տաթեւ-Աղվանի ճանապարհի շինաշխատանքներին
Հասարակություն
11:31, 21 июль 2022
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր։

«Ճանապարհային դեպարտամենտ» դեպարտամենտից հայտնում են, որ նախարարը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ անցել է Տաթեւ-Աղվանի ճանապարհով, դիտարկել նրա տարբեր հատվածներում այժմ ընթացող բարեկարգման, վերանորոգման ու թերությունների վերացման աշխատանքները, ճանապարհաշինական ընկերությունների պատասխանատուների հետ քննարկել շինարարության ընթացքը, առկա թերությունների վերաբերյալ հանձնարարականներ տվել։