Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռազմական դրություն հայտարարելու հարցն օրակարգում է․ Նիկոլ Փաշինյան

Ռազմական դրություն հայտարարելու հարցն օրակարգում է․ Նիկոլ Փաշինյան
Հայաստան
17:34, 14 сентябрь 2022
«Հենց նախորդ օրը, կեսգիշերից Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու նախագիծը գտնվում է իմ սեղանին և մենք Անվտանգության խորհդի և այլ ֆորմատներով պարբերաբար գնահատում ենք իրավիճակը և նման որոշում կայացնելու անհրաժեշտությունը։ Եվ քանի այդ որոշումը չենք կայացրել, դա նշանակում է, որ գտնում ենք, որ նման որոշման անհրաժեշտություն չկա, ոչ թե այն պատճառով, որ ագրեսիա չկա, այլ որովհետև դա շատ լուրջ որոշում է, որն ունի մի շարք մեխանիզմներ, որոնք միայն ռազմական բնույթի չեն»- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանի այն հարցին, թե ռազմական կամ արտակարգ դրություն մտցնելու կարիք ունենք, թե ոչ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց նաև, որ կայացվող որոշումների էֆֆեկտիվությունը պետք է գնահատել՝ մի շարք դրվագներում մեր փորձը հաշվի առնելով։ 

Վարչապետը նկատի ունի, որ այդ հարցը օրակարգում է և իրադրությունը օրվա մեջ մի քանի անգամ գնահատվում է՝ գնալ նման որոշման, թե չգնալ և ըստ այդմ կայացվում է որոշում, այս պահի դրությամբ նման որոշում չի կայացվել, ինչը չի նշանակում, որ որևէ  հաջորդ պահին այդ որոշումը չի կայացվի։ 
 
Մանրամասները՝ տեսանյութում