Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Փաշինյանի հայտարարությունները իրարամերժ են և չեն համապատասխանոմ օրվա խնդրին» ․ Արման Աբովյան

«Փաշինյանի հայտարարությունները իրարամերժ են և չեն համապատասխանոմ օրվա խնդրին» ․ Արման Աբովյան
Հայաստան
12:25, 26 февраль 2021
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը այսօր Աժ-ում ճեպազրույցի ժամանակ նշեց, որ վարչապետ Փաշինյանի հայտարարությունները իրարամերժ են և չեն համապատասխանոմ օրվա խնդրին, և չի ցանկանում մեկնաբանել նրա հայտարարությունները: 

Հարցին, թե պատրաստ են նստել և խոսել Փաշինյանի հետ, Արման Աբովյանը պատասխանեց, որ իշխանությունը գտնվում է զուգահեռ իրականությունում և ունակ չէ սթափ գնահատել և ընդունել իրավիճակը:

«Խնդիրն այն է, որ այսօր իշխանությունները կրկին ցույց տվեցին, որ այս կարևորագույն ինստիտուտը (ԱԺ) ոչ թե անտեսվում է, այլ փաստացի քաղաքական բոյկոտ են անում, եթե իրենց օրակարգից դուրս է: ԱԺ ղեկավարությունն ու «Իմ քայլի»  խորհրդի անդամները փաստորեն չեկան նիստին, ինչը նշանակում է, որ իրենք կրկին ունակ չեն սթափ գնահատել իրավիճակը» , - նշեց նա։

Հարցին, թե արդո՞ք ռազմական հեղաշրջման փորձ տեսնում է, պարոն Աբովյանն ասաց ցավում է, որ իշխանությունները չգիտեն թե ինչ է իրենից ներկայացնում ռազմական հեղաշրջում։ 

«Թույլ տվեք ես գնահատական չտամ։ Ես գիտեմ մի բան, որ այն հայտարարությունները, որ հնչեցվել էին, ռազմական հեղաշրջման հետ ոչ մի առնչություն չունեին։ Եթե նրանք այդպես են որակավորում, ցավում եմ, որ իրենք տեղյակ չեն։ Իսկ, թե ինչպես է կատարվում, կարող եք ծանոթանալ այլ երկրների փորձի հետ։ Ռազմական գործիչների նամակի մեջ ամենինչ շատ հստակ ասված է։ Միշտ փորձել գտնել մեղավորներ կամ պտտացնել իրավիճակը, բերում է ծանրագույն արդյունքի։ Մենք այսօր փաստացի ապրում ենք ծանրագույն ժամանակներ», - նշեց նա։