Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 95 զինծառայողի դի

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 95 զինծառայողի դի
Հայաստան
13:45, 20 сентябрь 2022
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքուն Երևանին է հանձնել ևս 95 հայ զինծառայողի մարմին։

Ըստ Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների գործերի պետական հանձնաժողովի՝ «Ադրբեջանի Հանրապետությունը ևս մեկ անգամ ցույց է տվել իր հավատարմությունը միջազգային մարդասիրական իրավունքին և հումանիզմի արժեքներին»։

«Սեպտեմբերի 20-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ 95 հայ զինծառայողների դիերը Ադրբեջանի զինդատախազության ներկայացուցիչների մասնակցությամբ զննվելուց և բռնության նշանների բացակայությունը պարզելուց հետո հանձնվել են հայկական կողմին»,-նշվում է հաղորդագրությունում։

ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը Civic.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը։

Նա նաև հավելեց, որ վերադարձված մարմինները ներառված են անվտանգության խորհրդի հայտարարած 207 զոհված և անհետ կորածների թվի մեջ: Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը Հայաստանին փոխանցել էր 32 զինծառայողի դի: