Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը աշխատանքային այցով եղել է Ստեփանավանի համայնքապետարանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը  աշխատանքային այցով եղել է Ստեփանավանի համայնքապետարանում
Հայաստան
22:11, 14 октябрь 2022
 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը hոկտեմբերի 14-ին աշխատանքային այցով եղել է Ստեփանավանի համայնքապետարանում։

Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԻ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը, մարզային փրկարար ծառայության պետ Սերոբ Գաբրիելյանը, «Լոռէ» փրկարար ջոկատի տնօրեն Արմեն Առաքելյանը, ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանը։

«ԱԻ նախարարի տեղակալը կարևորեց համայնքապետարանի պատրաստակամությունը՝ նպաստելու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսումնական գործընթացներին։

Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանն էլ իր հերթին կարևորեց Ստեփանավան քաղաքում ինչպես Ակադեմիայի, այնպես էլ փրկարար ծառայության առկայությունը և վստահեցրեց, որ համայնքապետարանն իր հնարավորության սահմաններում մշտապես կաջակցի կրթական հաստատության կարևոր առաքելության իրականացման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ համայնքի ղեկավարն Ակադեմիայի մասնաճյուղի կայացման գործում կարևորեց նաև նշանավոր փրկարար Արմեն Առաքելյանի մեծ ներդրումը։