Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջին նորոգման աշխատանքներ՝ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ճանապարհին

Միջին նորոգման աշխատանքներ՝ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ճանապարհին
Հայաստան
18:28, 24 октябрь 2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 28+900 կմ - 36+212 կմ հատվածում (աջ և ձախ գոտիներ՝ մոտ 14,6 կմ ընդհանուր երկարությամբ) կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։

«Կապալառու կազմակերպությունն է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը կատարում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Նորոգվող ճանապարհի որոշ հատվածներում իրականացվել է ասֆալտբետոնե շերտի ֆրեզում, փոսային նորոգում, այժմ ընթանում են ասֆալտապատման աշխատանքները։

Ֆինանսավորումը կատարվել է ՀՀ պետական բյուջեից։

Աշխատանքների արդյունքում աղացած (ֆրեզ) ասֆալտը տրամադրվում է մարզպետարաններին, ինչը և վերջիններիս անմիջական հսկողությամբ հատկացվում է քաղաքային կամ գյուղական բնակավայրերին՝ անանցանելի ճանապարհները, հասարակական նշանակության տարածքները կարգի բերելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։