Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հոկտեմբերի 27-ի գործի ամբողջական վերաբացումը կախված է Հայաստանի ինքնիշխանության լիարժեք ձեռքբերումից. Արամ Սարգսյան

«Մի բան հստակ կարող եմ ասել, որ «Հոկտեմբերի 27»-ի գործի ամբողջական վերաբացումը կախված է Հայաստանի ինքնիշխանության լիարժեք ձեռքբերումից, որովհետև գործն ունի արտաքին քաղաքական հետք»,- այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նա նշեց, որ կարող է հաստատ պնդել, որ գործող իշխանությունը գործը վերաբացել է, ստեղծել է քննչական խումբ ԱԱԾ-ում, ինչն ինքը ի սկզբանե համարել է ճիշտ, և միշտ համարել է, որ դատախազությունն իր մասով քննությունն ավարտել է, և եթե ուզենա ավելին էլ անել, չի կարող, որովհետև արտաքին քաղաքական հետքն է պետք ստուգել, իսկ այս առումով պիտի զբաղվեր ԱԱԾ-ն։

«Ինձ հարցաքննել են, հարցաքննությունը տևել է 2,5 ժամից ավելի, ԱԱԾ-ում։ Ինձ զարմացրեց ԱԱԾ-ի երիտասարդ քննիչի գործի իմացությունը։ Ես շատ քիչ մարդկանց գիտեմ, որոնք գործն այդ նրբությամբ ու այդ խորությամբ  ուսումնասիրել էին։ Հիմնական ուղղությունը, ինչով իրենք հետաքրքրվում էին ու հարցնում էին՝ վերաբերում էր ներհայաստանյան կազմակերպչական կամ պաշտոնական անգործության խնդիրներին ավելի շատ, քան արտաքին քաղաքական հետքին»,- ասաց Արամ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան