Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ պետական բյուջեի 2022-ին արձանագրված 1 տրլն 925 մլրդ դրամ եկամուտները պատմական ռեկորդ են. ՊԵԿ նախագահ

ՀՀ պետական բյուջեի 2022-ին արձանագրված 1 տրլն 925 մլրդ դրամ եկամուտները պատմական ռեկորդ են. ՊԵԿ նախագահ
Հայաստան / Տնտեսություն
20:00, 31 декабрь 2022
Անցնող տարում արձանագրվել է պատմական ռեկորդ՝ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրլն 925 մլրդ դրամ, հարկային եկամուտները գերակատարվել են ավելի քան 81 մլրդ դրամով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր շնորհավորական խոսքում նշել է ՀՀ պետական եկամուտների նախագահ Ռուստամ Բադասյանը։ Այն հրապարակվել է Ֆեյսբուքում ՀՀ ՊԵԿ-ի էջում։


«Հարգելի՛ գործընկերներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ:

Անցնող տարում, ավելացող մարտահրավերների պայմաններում, հարկային և մաքսային բարեփոխումների գործընթացը նոր լիցքեր է ստացել, նկատելի արդյունքներ են գրանցվել համակարգի արդիականացման, բյուջեի եկամուտների ապահովման, ընթացակարգային և կադրային բարեփոխումների, տնտեսության մեջ ստվերայնության մակարդակի նվազեցման, միջազգային համագործակցության ընդլայնման և բազմաթիվ այլ ուղղություններով: Առաջընթաց է գրանցվել հարկային մարմնի և հարկ վճարողների միջև երկխոսության զարգացման և հարկային կարգապահության մակարդակի բարձրացման գործում:


2022 թվականին արձանագրվել է պատմական ռեկորդ՝ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրլն 925 մլրդ դրամ, հարկային եկամուտները գերակատարվել են ավելի քան 81 մլրդ դրամով։ Ավելացել է նաև եկամուտ ապահոված աշխատատեղերի ամսական միջին թվաքանակը: Այս ձեռքբերումները բոլորինս են, դրանք հնարավոր չէին լինի առանց Կոմիտեի յուրաքանչյուր աշխատակցի ներդրման և ջանքերի: Արձանագրված արդյունքը նաև պարտավորեցնում է չգցել տեմպը և շարունակել նույն ոգով: