Քաղաքացիակենտրոն
լրատվություն

72.5% հարկային եկամուտների աճ` նախահեղափոխական ժամանակահատվածի համեմատ. Պապոյան

72.5% հարկային եկամուտների աճ` նախահեղափոխական ժամանակահատվածի համեմատ. Պապոյան
Տնտեսություն
18:04, 23 май 2022
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«72.5% հարկային եկամուտների աճ` նախահեղափոխական ժամանակահատվածի համեմատ:

ՀՀ պետական բյուջեի եկամուտները հունվար-ապրիլ ամիսներին ըստ տարիների.

2018թ. – 366.3 մլրդ դրամ
2019թ. – 466.5 մլրդ դրամ
2020թ. – 500.7 մլրդ դրամ
2021թ. – 513.0 մլրդ դրամ
2022թ. – 631.8 մլրդ դրամ:

Այսպիսով 2022թ. նախահեղափոխական համադրվող ժամանակահատվածի համեմատ հավաքագրվել է 72.5% կամ 265.5 մլրդ դրամ ավել հարկ և պետական տուրք»։