Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հարկային եկամուտների հավաքագրումը հեղափոխությունից հետո ավելացել է 2,3 անգամ. Գևորգ Պապոյան

Հարկային եկամուտների հավաքագրումը հեղափոխությունից հետո ավելացել է 2,3 անգամ. Գևորգ Պապոյան
Տնտեսություն
14:50, 23 февраль 2022
 ԱԺ  «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հարկային եկամուտների հավաքագրումը հեղափոխությունից հետո ավելացել է 2,3 անգամ։ 

Եթե 2018թ. փետրվարի 20-ի դրությամբ հավաքագրվել էր ընդամենը 88,6 մլրդ դրամ հարկ և տուրք, ապա 2022թ. նույն ցուցանիշը 2018-ի համեմատ ավել է շուրջ 2,3 անգամ և կազմում է 201,9 մլրդ դրամ կամ ավելացել է 113,3 մլրդ դրամով։