Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքուն վերահսկողության մեխանիզմ է պահանջում Լաչինում, Ստեփանակերտը՝ արձագանքում

Բաքուն վերահսկողության մեխանիզմ է պահանջում Լաչինում, Ստեփանակերտը՝ արձագանքում
Հայաստան
18:15, 23 январь 2023
Բաքվից հաստատում են, որ Ադրբեջանն անցած շաբաթ Արցախի իշխանություններին առաջարկությունների փաթեթ է ներկայացրել, որոնք, սակայն, ընդունելի չեն եղել Ստեփանակերտի համար: Այդ մասին «Ազատության» ադրբեջանական ծառայությանն ասել է փորձագետ Ֆարիդ Շաֆիևը, ով գլխավորում է Ադրբեջանի նախագահի հրամանագրով Բաքվում հիմնադրված Միջազգային հարաբերությունների վելուծության կենտրոնը:

Ըստ Շաֆիևի, Բաքուն պահանջել է, որ Արցախում հանքերի շահագործումը դադարեցվի, և վերահսկողության մեխանիզմ ստեղծվի Լաչինի միջանցքով բեռների փոխադրման համար:

«Մենք ապացույցներ ունենք, որ ականներ են տեղափոխվել մեր տարածք, և Լաչինի ճանապարհը օգտագործվել է ոչ մարդասիրական նպատակներով: Նախ և առաջ խոսքը հայ զինծառայողների մասին է, որոնք երբեմն երթևեկում են քաղաքացիական հագուստներով, քաղաքացիական մեքենաներով ու ռազմամթերք տեղափոխում: Արևմտյան երկրները հաճախ են մեզ ասում, թե մենք պարտավորություններ ունենք: Այո, ունենք, բայց մյուս կողմից էլ այդ ճանապարհը պետք է ըստ նշանակության օգտագործվի», - ասել է նա: