Քաղաքացիակենտրոն
լրատվություն

700-ից ավել ծառատեսակ և ատրակցիոններ. Գյումրիում հիմնվում է տարածաշրջանում աննախադեպ այգի

700-ից ավել ծառատեսակ և ատրակցիոններ. Գյումրիում հիմնվում է տարածաշրջանում աննախադեպ այգի
Հայաստան
12:39, 02 май 2021
Տեքստիլի սադ, Անտառի սադ կամ Անտառավան, Կրուգի սադ, Մանուշյանի այգի, Երիտասարդական այգի, վերջում և տևական՝ Բարեկամության այգի: 88-ից հետո տնակների բեռի տակ կքած, այսօր արդեն մեջքը շիտակ, սպասումն էլ՝ բար
Գյումրու նախկին Շիրակ հյուրանոցի դեմ դիմաց, Շարլ Ազնավուրի հրապարակի հարևանությամբ  հավակնոտ ծրագիր է կյանքի կոչվելու:  Շուտով կսկվի Բարեկամության այգու շինարարությունը:

700-ից ավել ծառատեսակ, 70 տոկոս կանաչապատ, առանց պարիսպների, ժամանակակից ատրակցիոնների, տարածաշրջնում աննախադեպ այգի է ունենալու Գյումրին:

Այգու դիզայն-կոնցեպտը գրավիչ ու հեքիաթային տեսք ունի, մնում է լուսանկարներն ու  թղթի վրա գրվածը համապատասխանի իրականությանը,գրում է armtimes.com-ը։

Ըստ պատասխանատուների, այգին տարվա բոլոր եղանակներին գործելու է նույն ակտիվությամբ: Մշակվել է միջազգային, տարածաշրջանային և լոկալ միջոցառումների ուղեցույց, որը հնարավորություն է ընձեռելու, որպեսզի ապահովվի արտաքին և ներքինի տուրիզմի աճը տարածաշրջանում:

Ըստ ծրագրի, տարեկան ավելի քան 200 հազար զբոսաշրջիկի հոսք է նախատեսվում Գյումրի:

10 մլն դոլար արժեցող ծրագիրը մեկնարկում է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի ներդրմամբ: 

Կառավարությունը ևս ներդրում կունենան՝ 1 մլն դոլար և ավելի:

Այգու դիզայն-կոնցեպտը կազմելիս գլխավոր ճարտարապետ Քսենյա Տրոֆիմովան և աշխատանքային խումբն համագործակցել են տեղի արվեստագետների, նաև գյումրեցիների հետ, քանի որ արվեստին մոտ լուծումներ են փնտրվել, ինչպես նաև հաշվի են առնվել մարդկանց հիշողությունները։

Այգու տեսքը որևէ երկրի մոդելի ընդօրինակումը չէ: «Տարբեր երկրների փորձն ուսումնասիրել, Գյումրու համար տեղայնացրել են»,-ասում է Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի (TUF) Գյումրիի զարգացման ծրագրի ղեկավարը:

Այգում գործելու են նաև ժամանցի օբյեկտներ: Տարիքային տարբեր խմբերի համար կրթական տարբեր ծրագրեր են առաջարկվելու։ Բարեկամության այգում բացվելու է այգեգործության դպրոց, որտեղ ուսանած մասնագետները կտիրապետեն  կանաչապատ տարածքների ձևավորման և ճիշտ խնամքի գաղտնիքներին:

Կստեղծվի  մինչև 50 նոր մշտական աշխատատեղեր կստեղծվեն։ Կա նպատակ այգու դռները բացել 2022 թվականի օգոստոսից: Ատրակցիոների հիմնական մասն արդեն ներկրված, պահեստավորված է: