Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանից Balchug Capital հիմնադրամը ամերիկյան ներդրողներից գնել է Մոսկվայի «Մետրոպոլիս» առևտրի կենտրոնը

Հայաստանից Balchug Capital հիմնադրամը ամերիկյան ներդրողներից գնել է Մոսկվայի «Մետրոպոլիս» առևտրի կենտրոնը
Հայաստան
13:41, 06 апрель 2023
Հայաստանից Balchug Capital հիմնադրամը ամերիկյան ներդրողներից գնել է Մոսկվայի ամենամեծ առևտրի և զվարճանքի կենտրոններից մեկը՝ «Մետրոպոլիսը», հաղորդում է IBC Real Estate ընկերության մամուլի ծառայությունը։

«Balchug Capital Fund-ը ամերիկացի ներդրողներից գնել է Մոսկվայի ամենաշատ այցելվող և ամենամեծ առևտրային անշարժ գույքից մեկը՝ «Մետրոպոլիս» առևտրի կենտրոնը: Գործարքի գումարը չի հաղորդվում»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Որպես գործարքի խորհրդատու հանդես է եկել IBC Real Estate-ը: Balchug Capital-ի ղեկավար և հիմնադիր Դավիթ Ամարյանի խոսքով՝ հիմնադրամը մտադիր է հետագայում ևս ներդրումներ կատարել Ռուսաստանում բարձրորակ անշարժ գույքի ոլորտում։

««Մետրոպոլիս» առևտրի և զվարճանքի կենտրոնը մայրաքաղաքի առևտրի անշարժ գույքի շուկայում ամենաորակյալ և կոմերցիոն առումով հաջողված նախագծերից մեկն է»,- ասել է IBC Real Estate-ի տնօրենների խորհրդի անդամ, կապիտալի շուկաների և ներդրումների դեպարտամենտի ղեկավար Միքայել Ղազարյանը։ 

Balchug Capital-ը ստեղծվել է 2010 թվականին: Balchug Capital-ի ղեկավարն ու հիմնադիրը Դավիթ Ամարյանն է, ով իր ֆինանսական կարիերան սկսել է ԱՄՆ-ում, իսկ այժմ ապրում և աշխատում է Հայաստանում։