Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստուգայցեր՝ կենտրոնում բացօթյա ապօրինի առևտրի վերացման նպատակով. քաղաքապետարան

Ստուգայցեր՝ կենտրոնում բացօթյա ապօրինի առևտրի վերացման նպատակով. քաղաքապետարան
Հասարակություն
12:14, 29 июнь 2021
Բացօթյա ապօրինի առևտրի վերացման նպատակով Կենտրոն վարչական շրջանի առևտրի բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանության աջակցությամբ ստուգայցեր են իրականացնում քաղաքի կենտրոնական հատվածներում:

Նշենք, որ անօրինական առևտրով զբաղվողները բազմիցս նախազգուշացվել են, որ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով խաղալիքների և գյուղմթերքի բացօթյա, ոչ սահմանված վայրերում վաճառքն արգելվում է:

Ստուգայցերը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքի կենտրոնում բացօթյա ապօրինի առևտրի խնդիրը վերջնական լուծում ստանա: