Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Զգում եմ ձեր ցավը և հասկանում ձեր տառապանքները»․ ՀՀ-ում Իսրայելի դեսպանը խուսափել է «ցեղասպանություն» եզրույթը օգտագործել

«Զգում եմ ձեր ցավը և հասկանում ձեր տառապանքները»․ ՀՀ-ում Իսրայելի դեսպանը խուսափել է «ցեղասպանություն» եզրույթը օգտագործել
Հայաստան
12:19, 25 апрель 2023
Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը Ապրիլի 24-ի կապակցությամբ համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին՝ Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ կատարված հանցագործությունը Ցեղասպանություն չանվանելով։

«Այս օրը, խորհելով անցյալ դարում հայ ժողովրդի ապրած վայրագությունների մասին, որպես Հայաստանում Իսրայելի դեսպան, որպես հրեա, ուզում եմ հավաստիացնել ձեզ, որ զգում եմ ձեր ցավը և հասկանում ձեր տառապանքները: Օրհնյալ լինի զոհերի հիշատակը», - թվիթերում գրել է դեսպանը։

Հիշեցնենք, որ Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: