Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը խոչընդոտում է Հնդկաստանից գնած զենքի տեղափոխումը Հայաստան․ Գայանե Աբրահամյան

Ռուսաստանը խոչընդոտում է Հնդկաստանից գնած զենքի տեղափոխումը Հայաստան․ Գայանե Աբրահամյան
Հայաստան
14:26, 01 май 2023
«Ռուսաստանը խոչընդոտում է Հնդկաստանից գնած զենքի տեղափոխումը Հայաստան»։

Այս մասին երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում՝ «Ադրբեջանը Լաչինի միջանցքում է ՌԴ թուլությամբ, թե՞ համաձայնությամբ» հանրային քննարկման ժամանակ հայտարարել է Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

«Վստահաբար, ունեմ այդպիսի տեղեկատվություն, ՌԴ-ն խոչընդոտում է, որ Հնդկաստանից Իրանի տարածքով ռազմատեխնիկան բերվի։ ՌԴ-ն չպետք է խոչընդոտի, մեզ իր աջակցությունը հարկավոր չէ, բայց գոնե չխոչընդոտի, որ այն զենքը, որը գնել ենք, բերենք, չենք կարողանում բերել»,- ասել է նա։

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն էլ արձագանքել է, որ ՌԴ-ն պետք է ՀՀ-ին տա նաև տարիների ընթացքում փոխանցված գումարի դիմաց զենք։ «Տարիներով գումարներ ենք փոխանցել, որ զենք տա, բայց չենք ստացել։ Ստանանք, ի վերջո։ Մեզ ՌԴ-ից պետք է զենք և զորք, դիտորդ կարող ենք Զանզիբարից էլ բերել»,- ասել է նա։

Գայանե Աբրահամյանն էլ նկատել է, որ, չնայած փոխանցված գումարի դիմաց խոստացված զենքը Հայաստանը չի ստացել, այնուամենայնիվ, այդ գումարի վարկի տոկոսները ՀՀ-ն շարունակում է վճարել։