Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մենք չենք պատրաստվում ածելիի պես թափահարել միջուկային զենքը՝ վազելով աշխարհով մեկ». Պուտին

«Մենք չենք պատրաստվում ածելիի պես թափահարել միջուկային զենքը՝ վազելով աշխարհով մեկ». Պուտին
Քաղաքականություն / Աշխարհ
20:59, 07 декабрь 2022
ՌԴ իրավապաշտպանների հետ հանդիպմանը Մարդու իրավունքների խորհրդի անդամ Սվետլանա Մակովեցկայան դժգոհել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ միջուկային պատերազմի սպառնալիքն ավելի ու ավելի իրական է թվում։ Նա խնդրել է հաստատել, որ ոչ մի դեպքում Ռուսաստանը առաջինը չի օգտագործի միջուկային զենք․ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Միջուկային պատերազմի վտանգը... Դուք իրավացի եք, այդ սպառնալիքն աճում է, դա պետք է խոստովանել»,- պատասխանել է Պուտինը։

«Իսկ հիմա այն մասին, որ Ռուսաստանը ոչ մի դեպքում չի օգտագործի առաջինը․․․ բայց եթե առաջինը ոչ մի դեպքում չօգտագործի, ապա երկրորդն էլ չի օգտագործի, քանի որ միջուկային հարվածի դեպքում, դրա օգտագործման հնարավորությունները շատ սահմանափակ են»,- ասել է ՌԴ նախագահը։

Միաժամանակ նա իրավապաշտպանին վստահեցրել է, որ ռուսական ողջ ռազմավարությունը կառուցված է պատասխան հարվածի շուրջ. «Այսինքն՝ երբ մեզ հարվածում են, մենք պատասխան հարվածներ ենք հասցնում»։

«Մենք կպաշտպանենք մեր դաշնակիցներին մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով,- ընդգծել է Պուտինը,- մենք չենք խելագարվել, մենք գիտակցում ենք, թե ինչ է միջուկային զենքը։ Մենք ունենք միջուկային զենք, և այն ավելի կատարելագործված է, քան ցանկացած այլ միջուկային երկրինը: Բայց մենք չենք պատրաստվում այդ զենքերն ածելիի պես թափահարել՝ վազելով աշխարհով մեկ: Միջուկային զենքը ոչ թե սադրիչ, այլ զսպող գործոն է»:




Անահիտ Խաչատրյան