Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սեուլում չեն բացառում, որ Փհենյանը պատրաստվում է միջուկային նոր փորձարկում անցկացնել

Սեուլում չեն բացառում, որ Փհենյանը պատրաստվում է միջուկային նոր փորձարկում անցկացնել
Աշխարհ
15:51, 27 июль 2022
Հարավային Կորեայում չեն բացառում, որ Հյուսիսային Կորեան պատրասվում է միջուկային նոր փորձարկում անցկացնել: Դա կլինի թվով 7-րդ միջուկային փորձարկումը:

Սեուլը հայտարարել է, որ եթե հյուսիսկորեացիներն իսկապես ռումբ փորձարկեն, ապա միջազգային հանրությունը շատ խիստ կարձագանքի: Այդ մասին ասել է Հարավային Կորեայի արտաքին գերատեսչության ղեկավար Պակ Ջինը:
«Եթե Հյուսիսային Կորեան 7-րդ փորձարկումն անցկացնի, կկիրառվեն էլ ավելի խիստ պատժամիջոցներ», - նախազգուշացրել է Փակ Ջինը:
Նրա փոխանցմամբ, այդ դեպքում սանկցիաների կենթարկվեն աշխարհի տարբեր երկրներում ցանցեր ստեղծած Հյուսիսային Կորեայի տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները:

Հարավային Կորեայում նաև մշակում են անհրաժեշտ պատասխան գործողությունները՝ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային հարվածի ենթարկվելու դեպքում: Այսօր դա սոսկ տեսական վտանգ է համարվում:

Մայիսին նախագահությունը ստանձնած Յուն Սոկ Յոլը հայտարարել է, որ այդ վտանգը չի կարելի անտեսել, և անհրաժեշտ է պատրաստ լինել Հյուսիսային Կորեայի կողմից ցանկացած տեսակի գործողության: