Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հյուսիսային Կորեան նախազգուշացրել է ԱՄՆ -ին և Հարավային Կորեային

Հյուսիսային Կորեան նախազգուշացրել է ԱՄՆ -ին և Հարավային Կորեային
Միջազգային
14:46, 11 август 2021
Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյա Կիմ Յոնգ Չոլը դատապարտել է Հարավային Կորեային՝ ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ իրականցնելու համար, որոնք պետք է սկսվեն այս շաբաթ։ Նա նախազգուշացրել է, որ նման գործողությունները կարող են անվտանգային լուրջ ճգնաժամ հրահրել: Այս մասին հայտնում է CNN-ը։
«Նրանք պետք է հստակ հասկանան, թե որքան թանկ կվճարեն՝ մեր բարեխղճությունը թշնամական գործողություններով պատասխանելու համար՝ բաց թողնելով միջկորեական հարաբերությունների բարելավման հնարավորությունները»,- ասվում է Կիմ Յոնգ Չոլի հայտարարության մեջ:

ԱՄՆ-ն և Հարավային Կորեան սկսել են իրենց նախնական վարժանքները՝ երեքշաբթի, իսկ պաշտոնական  համակարգչային վարժանքները կանցկացվեն օգոստոսի 16-ից 26-ն ընկած ժամանակահատվածում։
CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է,  որ ինքը  հյուսիսկորեական հայտարարություններին հստակ պատասխան չունի, սակայն ընդգծել է, որ զորավարժությունները «զուտ պաշտպանական» բնույթ են կրում:

Փրայսը նշել է, որ ԱՄՆ- ն «թշնամական մտադրություն»  չունի Հյուսիսային Կորեայի հանդեպ, բայց հավատարիմ է Հարավային Կորեայի անվտանգության ապահովմանը: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չենգը, ի պատասխան, նախազգուշացրել է, որ ԱՄՆ -ն և Հարավային Կորեան ավելի լուրջ անվտանգային սպառնալիքի կհանդիպեն՝ նրանց համատեղ զորավարժությունների վերաբերյալ կրկնվող նախազգուշացումներն անտեսելու համար։
Նա ասել է, որ Կորեական թերակղզում խաղաղություն երբեք չի հաստատվի, քանի դեռ ԱՄՆ-ի կողմից Հարավային Կորեայում տեղակայված է ռազմական տեխնիկա:

Այս Ամենամյա զորավարժությունները, որոնք երկու երկրների զինված ուժերի պաշտպանական հարաբերությունների հիմնաքարն են, վերջին տարիներին  կրճատվել էին՝ Հյուսիսային միջուկային ծրագրի դադարեցման շուրջ երկխոսությանը նպաստելու համար։
2020 թվականին և այս տարի նույնպես, վարժանքները կրճատվել են՝ արդեն կորոնավիրուսային համաճարակի պատճառով, իսկ ուսուցումը կենտրոնացած էր համակարգչային մոդելավորման վրա, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

                                                                                                                                     Սյուզի Սիրականյան