Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանում կայանալիք զորավարժությունները ռիսկեր չեն ստեղծում տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար․ Զախարովա

Ադրբեջանում կայանալիք զորավարժությունները ռիսկեր չեն ստեղծում տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար․ Զախարովա
Տարածաշրջան
13:58, 12 март 2021
Հարավային Կովկասի երկրները սովորաբար զորավարժություններ անցկացնում են. դա տեղի է ունենում մշտապես: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ համապատասխան տեղեկատվությունը ժամանակին հասնում է հետաքրքրված կողմերին, տեղեկացնում է 24news.am-ը։

«Մեր ունեցած տվյալներով՝ այս զորավարժությունները պլանային են, ուղղված են զորքերի զինպատրաստվածության մակարդակի կատարելագործմանը և ռիսկեր չեն ստեղծում տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար»,- նշեց նա: