Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ առանձին օրերի փակ կլինեն մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ

«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ առանձին օրերի փակ կլինեն մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ
Հայաստան
17:11, 01 июнь 2023
Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնով պայմանավորված՝ ս.թ. հունիսի 2-ի ժամը 00:00-ից մինչև հունիսի 5-ը՝ ժամը 02:00-ն ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով փակ են լինելու մայրաքաղաքի կենտրոնի հետևյալ փողոցները.

Սարյանի փողոցի՝ Պուշկինի փողոցի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոց – Զորյան փողոց խաչմերուկ և Թումանյանի փողոցի՝ Փարփեցու փողոցի խաչմերուկից մինչև Թումանյան փողոց – Սարյան փողոց խաչմերուկ ընկած հատվածները՝ կից ներկայացված գծապատկերին համապատասխան. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրությունում։