Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մասիսի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները

Մասիսի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները
Հայաստան
16:00, 26 июнь 2021
Հունիսի 26-ին՝ ժամը 09:30-ին, Մասիս քաղաքի աղբավայրում վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է աղբավայրի 1 ջրատար, 1 տրակտոր և 2 ջրի պոմպ։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին՝ ժամը 03:07-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրի տարածքում այրվում է տրակտոր, և առկա են հրդեհ: Պարզվել էր, որ 6000 քմ տարածքում առկա են հրդեհի օջախներ։