Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պետք է կենտրոնանալ ԼՂ հումանիտար բեռների հոսքը ավելացնելու միջոցների վրա». Բլինքեն

«Պետք է կենտրոնանալ ԼՂ հումանիտար բեռների հոսքը ավելացնելու միջոցների վրա». Բլինքեն
Միջազգային
12:03, 19 сентябрь 2023
Միացյալ Նահանգները ողջունել է հումանիտար բեռների միաժամանակյա առաքումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի Լեռնային Ղարաբաղ: «Մոտեցում, որը մենք վերջերս քննարկել ենք նախագահ Ալիևի հետ»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Անհրաժեշտ ապրանքների այս մատակարարումները կարևոր քայլ են առաջ, և մենք կողմերին կոչ ենք անում սկսել ուղիղ բանակցություններ և կենտրոնանալ տարածաշրջանի բնակիչների համար հումանիտար բեռների հոսքը ավելացնելու միջոցների վրա»,- ասվում է Բլինքենի հայտարարության մեջ:

«Միացյալ Նահանգները, ինչպես նախկինում, հանձնառու է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա խնդիրների լուծման և արժանապատիվ ու կայուն խաղաղության հասնելու ջանքերին»,- ասել է պետքարտուղարը։