Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հումանիտար բեռների առաքումը առաջին քայլն է Լեռնային Ղարաբաղ անխոչընդոտ հասանելիության համար. Ֆրանսիայի ԱԳՆ

Հումանիտար բեռների առաքումը առաջին քայլն է Լեռնային Ղարաբաղ անխոչընդոտ հասանելիության համար. Ֆրանսիայի ԱԳՆ
Քաղաքականություն
11:30, 19 сентябрь 2023
Երկու երթուղիներով հումանիտար բեռների առաքումը պետք է լինի առաջին քայլը Լեռնային Ղարաբաղ անխոչընդոտ հումանիտար հասանելիության ճանապարհին, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան։

«Լաչինի և Աղդամի անցակետերով երկու հումանիտար շարասյուն է ժամանել Լեռնային Ղարաբաղ: Սա պետք է լինի առաջին քայլը առանց նախապայմանների և անխոչընդոտ հումանիտար հասանելիության ճանապարհին՝ համաձայն միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշման», - նշել է Կոլոնան X սոցիալական ցանցում:

Ավելի վաղ հումանիտար բեռների առաքումը շրջափակված Լեռնային Ղարաբաղ ողջունել էին Ռուսաստանի և ԱՄՆ դիվանագիտական գերատեսչությունները։