Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ես Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ քննարկել եմ Լեռնային Ղարաբաղի հետկոնֆլիկտային իրավիճակը». ԵՄ հանձնակատար․ aravot.am

«Ես Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ քննարկել եմ Լեռնային Ղարաբաղի հետկոնֆլիկտային իրավիճակը». ԵՄ հանձնակատար․ aravot.am
Միջազգային
11:46, 09 июль 2021
Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին Բաքվում հայտարարել է, որ ԵՄ-ն Հարավային Կովկասի բոլոր երկրներին առաջարկում է իր ծառայությունները՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար:

«Մենք ողջունում ենք Վրաստանի միջնորդությամբ գերիների և ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը և շնորհակալություն ենք հայտնում Վրաստանի վարչապետին: Սրանք առաջին քայլերն են և դրանք հիմնարար նշանակություն ունեն տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության համար»,- ասել է եվրահանձնակատարը:

«Ես Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ քննարկել եմ Լեռնային Ղարաբաղի հետկոնֆլիկտային իրավիճակը և թե ինչ աջակցություն կարող է ցուցաբերել Եվրամիությունն այս հարցում:Եվրամիությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել հետհակամարտային շրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հասնելու համար», – ասել է հանձնակատարը:

Խոսելով Բաքու կատարած այցի արդյունքների մասին՝ Վարհեին այն գոհացուցիչ է համարել: Նրա խոսքով՝ հաջողվել է հասնել հարաբերություններում «նոր սկզբնակետի»:

Աղբյուր՝ aravot.am