Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրահանձնաժողովի նախագահը ողջունել է Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի խորհրդարանի կողմից

Եվրահանձնաժողովի նախագահը ողջունել է Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի խորհրդարանի կողմից
Միջազգային
11:45, 04 октябрь 2023
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը շնորհավորել է Հայաստանին Հռոմի ստատուտի վավերացման կապակցությամբ, հայտնում է «Եվրոպական պրավդա»-ն։

Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանի խորհրդարանի որոշումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար «աշխարհն ավելի նեղ է դառնում»։

«Ողջունում եմ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի խորհրդարանի կողմից։ Հայաստանը միացել է 123 պետություններին, որոնք հավատարիմ են օրենքի գերակայությանը»,- հավելել է նա։