Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դա «չափազանց թշնամական» է Ռուսաստանի նկատմամբ. Կրեմլը՝ Հռոմի ստատուտին միանալու Երևանի մտադրության մասին

Դա «չափազանց թշնամական» է Ռուսաստանի նկատմամբ. Կրեմլը՝ Հռոմի ստատուտին միանալու Երևանի մտադրության մասին
Ռուսաստան
17:35, 28 сентябрь 2023
Մոսկվան չի ողջունում Հռոմի ստատուտին միանալու Երևանի մտադրությունը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Հայաստանը հրաշալի գիտի, որ մենք չենք հանդիսանում (Հռոմի ստատուտի) մասնակից, և Հայաստանը հրաշալի գիտի այդ ստատուտի հիման վրա ընդունված՝ գլխում դժվար տեղավորվող (Միջազգային քրեական դատարանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու օրդեր տալու) որոշման մասին։ Մենք գիտենք, որ Երևանում այս մասին շատ լավ հայտնի է: Սա այն չէ, ինչը մենք ողջունում ենք»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ խոսելով Հայաստանի համապատասխան գործողությունների մասին։

Պեսկովի խոսքով՝ Հայաստանի իշխանությունների նման որոշումը «չափազանց թշնամական» է Ռուսաստանի նկատմամբ։