Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն Հռոմի ստատուտը դեռևս չվավերացրած պետություններին կոչ է անում հետևել Երևանի օրինակին

ԵՄ-ն Հռոմի ստատուտը դեռևս չվավերացրած պետություններին կոչ է անում հետևել Երևանի օրինակին
Միջազգային
12:56, 04 октябрь 2023
Եվրամիությունը ողջունում է Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացումը։ Այս մասին ասված է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՀՀ Ազգային ժողովի երեկվա որոշման կապակցությամբ։

ԵՄ-ն կոչ է անում բոլոր պետություններին, որոնք դեռևս չեն վավերացրել փաստաթուղթը, հետևել Երևանի օրինակին։

«Հռոմի ստատուտին յուրաքանչյուր միացումը միջազգային հանրությանը մոտեցնում է համընդհանուր մասնակցությանը և ամրապնդում անպատժելիությանը վերջ տալու ու հաշվետվողականության մշակույթը զարգացնելու ընդհանուր վճռականությունը»,- ասվում է հայտարարության մեջ: