Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը կողջունի ԵՄ միջնորդական ջանքերը ԼՂ բանակցություններում, եթե դրանք նպաստեն գործող պայմանավորվածությունների կատարմանը․ Պեսկով

Ռուսաստանը կողջունի ԵՄ միջնորդական ջանքերը ԼՂ բանակցություններում, եթե դրանք նպաստեն գործող պայմանավորվածությունների կատարմանը․ Պեսկով
Միջազգային
14:49, 21 июль 2021
Ռուսաստանը պատրաստ է ողջունել ԵՄ երկրների միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում, եթե դրանք նպաստեն գործող պայմանավորվածությունների կատարմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Եթե միջնորդական ջանքերը կայունություն, կանխատեսելիություն են բերում և օգնում են առկա համաձայնությունների իրականացմանը, ապա դրանք պետք է միայն ողջունել։ Ընդհանուր առմամբ, այս ուղղությամբ աշխատանքը վատ չի ընթանում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, որ ԵՄ երկրներից հայտարարություններ են հնչում Լեռնային Ղարաբաղի եռակողմ բանակցային ձևաչափ մտնելու մասին։

Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում կայացել էր ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղին։