Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերի ղեկավարները

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերի ղեկավարները
Միջազգային
14:15, 06 октябрь 2023
Հոկտեմբերի 5-ին Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ գերատեսչության ղեկավարն ու ԶՈւ գլխավոր շտաբի պետը հեռախոսազրույցներ են ունեցել իրենց ամերիկացի գործընկերների հետ:

Նշվում է, որ նախարար Յաշար Գյուլերը Լյոյդ Ջեյմս Օսթինի հետ հեռախոսազրույցում քննարկել է Սիրայի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես  նաև վերահաստատել Թուրքիայի պատրաստակամությունը երկուստեք ահաբեկչական ճանաչված «Իսլամական պետություն» խմբավորման (ԻՊ-DEAŞ) դեմ համատեղ պայքար իրականացնելու հարցում:


Բացի այդ նախարարներն ընդգծել են տարածաշրջանում սկսված գործողությունների համակարգման տեսանկյունից երկու կողմերի սերտ համագործակցության կարևորությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում օրակարգային հարցեր են քննարկել նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի պետեր Մեթին Գյուրաքն ու Չարլզ Բրաունը: 

Աղբյուր` ermenihaber.am