Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի ՊՆ նախարարը Պենտագոնի ղեկավարի հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել

Թուրքիայի ՊՆ նախարարը Պենտագոնի ղեկավարի հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել
Աշխարհ
15:01, 24 август 2022
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինի հետ։

Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ին, երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանին առնչվող հարցեր։ 

Նշվում է, որ Աքարն ու Օսթինը տեղեկություններ և մտքեր են փոխանակել  պաշտպանության ու անվտանգության հարցերի շուրջ, մասնավորապես Ուկրաինայի զարգացումների, ահաբեկչության դեմ պայքարի, ամերիկյան արտադրության F-16 կործանիչների մատակարարման վերաբերյալ։

Աղբյուր` ermenihaber.am