Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի պաշտպանության նախարարը Լլոյդ Օսթինի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

Թուրքիայի պաշտպանության նախարարը Լլոյդ Օսթինի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
Աշխարհ
11:46, 25 февраль 2022
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումները քննարկել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։

Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Աքարը և Օսթինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության ու անվտանգության հարցերը։

Նշվում է նաև, որ Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի իր գործընկերոջ՝ Օլեքսի Ռեզնիկովի հետ։

Աղբյուր՝ ermenihaber.am