Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հուլուսի Աքարն ընդունել է հայ-թուրքական երկխոսության համար բանագնացին

Հուլուսի Աքարն ընդունել է հայ-թուրքական երկխոսության համար բանագնացին
Քաղաքականություն
16:54, 10 январь 2022
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ընդունել է հայ-թուրքական երկխոսության համար Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին, տեղեկացնում է Թուրիայի պաշտպանության նախարարության թվիթերյան էջը:

Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց ուղիղ բանակցելու համար երկուստեք բանագնացներ նշանակելու որոշման մասին: Այնուհետև հայտնի դարձավ, որ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ է նշանակվել փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչը, հայկական կողմի բանակցողն է խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Բանագնացների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում: