Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի պաշտոնակցի հետ

Թուրքիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի պաշտոնակցի հետ
Միջազգային
13:58, 07 март 2022
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի պաշտոնակցի՝ Օլեքսեյ Ռեզնիկովի հետ։ 

Նշվում է, որ նախարարները մտքեր են փոխանակել հրադադարի և կայունության շուտափույթ ապահովման և մարդասիրական օգնության հարցերի շուրջ։

Հուլուսի Աքարն ընդգծել է հրադադարի հրատապ անհրաժեշտությունը, թեկուզ որոշակի ժամկետով անվտանգ տարհանումն ապահովելու և հումանիտար իրավիճակը բարելավելու համար։

Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև հույս է հայտնել, որ կապահովվի Թուրքիայի քաղաքացիների անվտանգությունը, որոնց չի հաջողվել տարհանել, և որոնց տարհանումը շարունակվում է։

Նրա խոսքով՝ Թուրքիան պատրաստ է իր նպաստն ունենալ Ուկրաինային մարդասիրական օգնություն հասցնելու և խաղաղության ու բարօրրության հաստատման հարցում, ինչպես ունեցել էր նախկինում։ 

Աղբյուր` ermenihaber.am