Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսամետ ուժերի պլանն էր՝ բանակին հրաման է տրվում չկրակելու, իսկ ընդդիմության այդ հատվածը դրա մեղքը գցում է Փաշինյանի վրա, բ Կարապետյանին շուտափույթ կերպով Պապիկյանով փոխարինելը խառնեց այդ ենթադրյալ պլանները

Ռուսամետ ուժերի պլանն էր՝ բանակին հրաման է տրվում չկրակելու, իսկ ընդդիմության այդ հատվածը դրա մեղքը գցում է Փաշինյանի վրա, բ Կարապետյանին շուտափույթ կերպով Պապիկյանով փոխարինելը խառնեց այդ ենթադրյալ պլանները
Միջազգային
00:13, 07 октябрь 2023
Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.  

«Ուրեմն, քանի դեռ Արշակ Կարապետյանը պնդում է, որ իրեն ՊՆ պաշտոնից հեռացրել են «կրակելու հրաման տալու» համար, իրականությունը 180 աստիճանով այլ է:

Ես այսօրվա պես հիշում եմ, որ Իշխանասարի հատվածում ադրբեջանցիները սկսեցին առաջ գալ, իսկ բանակը նորմալ չէր դիմադրում, որից ժամեր անց Արշակ Կարապետյանը փոխարինվեց Սուրեն Պապիկյանով:

Սուրեն Պապիկյանի նշանակումից անմիջապես հետո Իշխանասարում բանակը մտավ մարտի՝ 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ կիրառելով նաև հրետանի։ Այս ամենը, փաստերով, «Փաստերի ստուգման հարթակ» FIP-ը գրել է։

Եվ գիտե՞ք ինչն է հետաքրքիր: Այդ օրը (2021-ի նոյեմբերի 16-ին), երբ ես իմ աչքով էի տեսնում, թե ինչպես է բանակը Իշխանասարի տակ իրապես մարտ տալիս, խորհրդարանական որոշ ուժեր հայտարարում էին, որ այդ հողերը արդեն «ծախված են»։

Ենթադրում եմ, որ ռուսամետ ուժերի պլանն այն էր, որ բանակին հրաման է տրվում չկրակելու, իսկ ընդդիմության այդ հատվածը դրա մեղքը գցում է Նիկոլ Փաշինյանի վրա... Համ ադրբեջանցիներն են առաջ գալիս Սյունիքի ամենանեղ հատվածում, համ էլ իշխանությանը դեմ տալու թեմա է առաջանում։ Արդյունքում թե պետությունը և թե իշխանությունը թուլանում են ու համաձայնվում ենք տալ ռուսների այդքան ուզած միջանցքը։

Բայց Արշակ Կարապետյանին շուտափույթ կերպով Սուրեն Պապիկյանով փոխարինելը խառնեց այդ ենթադրյալ պլանները և բանակը կարգին մարտ տվեց` կասեցնելով ադրբեջանցիների առաջխաղացումը։

Արշակ Կարապետյանի` ռուսամետ դիրքերից քաղաքականություն մտնելը էլ ավելի է խորացնում այն ենթադրությունը, որ իմ նկարագրած (բարեբախտաբար` տապալված) ռուս-ադրբեջանական պլանը իրոք կար»։