Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ադրբեջանական զորքերը հետ են քաշվել Իշխանասարի հատվածից, Սոչիի հետ կապ ունի, թե՝ չէ, չեմ կարող ասել»․ համայնքապետ

«Ադրբեջանական զորքերը հետ են քաշվել Իշխանասարի հատվածից, Սոչիի հետ կապ ունի, թե՝ չէ, չեմ կարող ասել»․ համայնքապետ
Հայաստան
12:05, 30 ноябрь 2021
«Ադրբեջանական զորքերը Իշխանասարի հատվածում  հետ են քաշվել, հովիվներն ասում են, որ էլ էնտեղ չեն, չեն երևում»,- այսօր Civic.am-ի հետ զրույցում ասաց Իշխանասարի համայնքապետ Մարատ Պետրոսյանը՝ հավելելով․ «Կարող ա Սոչիի հանդիպումից հետո են գնացել, կարող ա հիմա ձյուն ա դրած, ցուրտ ա, գնացել են, չեմ կարող ասել։ Չեն երևում, ուրեմն գնացել են կամ թաքնվել են։ Բայց փաստորեն Իշխանասար համայնքի հատվածում չեն երևում։ Մնացածը չգիտեմ»։ 

Ըստ համայնքապետի՝ մի քանի օր է՝ իրենք հովիվներից լսել են, որ թուրքերն էլ էնտեղ չեն։ «Մեր հովիվները չեն տեսնում էլ նրանց։ Սոչիի հանդիպման հետ կոնկրետ կապ ունի, թե չէ, չեմ կարող ասել։ Էդ արդեն ՊՆ-ն կասի։ Իսկ Իշխանասարը միշտ մեզ մոտ ա եղել»։ 

ՀՀ պաշտպանության նախարարությունից մեր հարցին ի պատասխան փոխանցեցին, որ ՊՆ-ն շուտով հաղորդագրություն կտարածի այդ առթիվ։   

Որոշ տեղեկություններով՝ ադրբեջանական զորքերը Իշխանասարի և Սև լիճ հատվածում ՀՀ տարածքից հետ են շպրտվել նաև նոյեմբերի 16-ի 1-օրյա պատերազմի ժամանակ։ 

Հիշեցնենք` ադրբեջանական զորքերն այս տարվա մայիսի 12-ից Սյունիքի մարզի ուղղությամբ խորացել էին 3 կմ՝ զավթելով ՀՀ ինքնիշխան  տարածքը։