Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխանասարի համայնքապետը՝ գյուղում տիրող իրավիճակի մասին

Իշխանասարի համայնքապետը՝ գյուղում տիրող իրավիճակի մասին
Հայաստան
18:35, 18 ноябрь 2021
«Իրավիճակը մեզ մոտ նորմալ է, ամեն ինչ խախանդ է, մեր գյուղում պրոբլեմ չկա»,-այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Իշխանասարի համայնքապետ Մարատ Պետրոսյանը:

Նա նշեց, որ գյուղի գիշերային լույսերը վառվում են, ոչ մի խնդիր չկա:

«Բանակը մեր մոտ նստած է: Մեր գյուղից վերև են, որտեղ որ պետք է: Ադրբեջանցիները մեզանից շատ հեռու են 20-25 կիլոմետր»,-ասաց Մարատ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։30-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։

21։45-ին ՊՆ-ն հաղորդեց․ «Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է»։