Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական զորքերը ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության են ենթարկել հայկական դիրքերը․ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների․ ՊՆ

Ադրբեջանական զորքերը ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության են   ենթարկել հայկական դիրքերը․ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների․ ՊՆ
Պաշտոնական
13:56, 16 ноябрь 2021
Նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։