Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կողմերը կարող են փոքր տեղաշարժեր անել, առաջանալ, նահանջել, ինչը իրավիճակը ոչ մի կերպ չի փոխում»․ Գեղամասար համայնքի ղեկավար

«Կողմերը կարող են փոքր տեղաշարժեր անել, առաջանալ, նահանջել, ինչը իրավիճակը ոչ մի կերպ չի փոխում»․ Գեղամասար համայնքի ղեկավար
Հայաստան
13:11, 18 май 2021
Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ ադրբեջանական կողմի՝ Կութիի հատվածում 200-300 մետր առաջխաղացումը որևէ էական նշանակություն չունի։

Զորքերի արանքում գտնվող հատվածներում կողմերը կարող են փոքր տեղաշարժեր անել, առաջանալ, նահանջել, ինչը իրավիճակը ոչ մի կերպ չի փոխում։ Ըստ Ավետյանի, մեր զորքերը ամբողջովին վերահսկում են թշնամական ուժերի տեղաշարժը և իրավիճակը գտնվում է հայկական զորքերի վերահսկողության տակ։ Հակոբ Ավետյանը նշեց, որ որևէ կրակոց, բախում չի եղել, իրավիճակի որևէ փոփոխություն չկա։

Մեր հարցին, թե ճի՞շտ է տեղեկատվությունը, որ Գեղարքունիքի դիրքային հատվածներից մեկում մեր զորքերը գտնվում են շրջափակման մեջ, Ավետյանը նշեց, որ որոշ տեղերում մենք ավելի լավ ենք դիրքավորված, որոշ տեղերում՝ մի փոքր վատ, բայց ընդհանուր առմամբ մեր զորքերը վերահսկում են իրավիճակը։