Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելը հայտարարել է Լիբանանին հասցվող հարվածների մասին

Իսրայելը հայտարարել է Լիբանանին հասցվող հարվածների մասին
Միջազգային
11:18, 08 октябрь 2023
Թել Ավիվը որոշել է հարվածներ հասցնել Լիբանանի շրջաններից մեկին՝ ի պատասխան այնտեղից հասցված հարվածների: Այս մասին ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի Telegram-ալիքում: «Հրետանին հարվածներ է հասցնում Լիբանանի այն շրջանին, որից իրականացվել է հրետակոծությունը»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: 
 
Լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքը հայտնել է՝ կրակի տակ է հայտնվել երկրի հարավում տեղակայված Կֆար-Շուբա գյուղը:

 Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, տեսաուղերձով դիմելով քաղաքացիներին, Գազայի հատվածի բնակիչներին կոչ էր արել անհապաղ լքել տարածքը: Նա հայտարարել էր՝ Իսրայելի բանակն անհապաղ գործի կդնի ողջ հզորությունը` ՀԱՄԱՍ խմբավորմանը ոչնչացնելու համար: