Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելում 100 մարդ զոհվել է․ РИА Новости

Իսրայելում 100 մարդ զոհվել է․ РИА Новости
Միջազգային
18:43, 07 октябрь 2023
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական ​​շարժումը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին։ Իսրայելի առողջապահության նախարարության փոխանցմամբ կա 100 զոհ։ Գրում է РИА Новости-ն։

Ավելի քանի 900 մարդ վիրավորում է ստացել։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաստատել էր, որ Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Հոկտեմբերի 7-ի առավոտից հրթիռային հարվածների մասին տեղեկություններ են հաղորդվել, ներառյալ Թել Ավիվի տարածքի և նրա շրջակայքի մասին: Տեղի ունեցածի համատեքստում իսրայելական բանակը հայտարարել է «պատերազմի պատրաստության վիճակ», իսկ պաշտպանության նախարար Գալանտը հավանություն տվել պահեստազորայինների զորակոչին և հրամայեց «հատուկ դրություն» մտցնել թիկունքում՝ Գազայի հատվածից 80 կմ հեռավորության վրա, որն ընդգրկում է Թել Ավիվի տարածքը և նրա արվարձանները։