Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բոլոր պաղեստինցիներին պատժելը սխալ է. Բորել

Բոլոր պաղեստինցիներին պատժելը սխալ է. Բորել
Միջազգային
13:29, 11 октябрь 2023
Ոչ բոլոր պաղեստինցիներն են ահաբեկիչներ, ուստի նրանց պատժելն առանց բացառության «անարդար և անարդյունավետ կլինի»: Այս մասին երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 10-ին, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ երկրների արտգործնախարարների հետ հանդիպումից հետո։

Գազայի հատվածի և Հորդանան գետի Արևմտյան ափի բնակիչներին մարդասիրական օգնությունը կշարունակվի «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի», նույն օրը հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Բալազ Ուջվարին։